Մայրենի



Սեբաստացին կարող է...

Մենք օգտագործում ենք համակարգիչներ տետրերի փոխարեն։
Մենք օգտագործում ենք սմարթբորդներ` գրատախտակների փոխարեն։
Ամռանը մենք լողում ենք լողավազանում։
Մենք կարող ենք մեզ համար ընտրել որևէ առարկա և ուսումնասիրել այն։
Մենք առավոտյան դասերը սկսում ենք ուրախ տրամադրությամբ, որովհետև մինչև դասերի սկսվելը լսում ենք լավ երաժշտություն, պարում ենք, անում ենք նախավարժանք։
Մենք կարող ենք ընտրել, թե ինչ սպորտաձևով կարող ենք զբաղվել ֆիզկուլտուրայի ժամին։
Դպրոցն ունի շատ հետաքրիքիր նախագծեր, որոնք օգնում են բազմակողմանի զարգանալուն։
Դպրոցը կազմակերպում է արշավներ Հայաստանում և Հայաստանից դուրս։

Անտեսանելի Տոնինոյի արկածները
Գլուխ 1
1.Մի օր ես դպրոցում միամիտ ջարդեցի իմ համակարգչի սնուցման տեղը և որոշեցի  հայրիկիս չասել՝ մտածելով, որ նա կբարկանա:Անցավ մի քանի շաբաթ, և իմ հայրիկը նկատեց, որ իմ համակարգչի սնուցման տեղը ջարդված է: Իմ բախտը բերեց, որ այդքան էլ չջղայնացավ:
2.Եվ հանկարծ Տոնինոն հասկացավ, որ իր ցանկությունը կատարվել է, որ ինքը անտեսանելի է դարձել:
3.1.Իսկ դու ի՞նչ կանեիր դասի ժամանակ, երբ քեզ ոչ ոք չտեսներ:
2.Իսկ դու կքաշեի՞ր մարդկանց մազերը:

3.Իսկ դու գրատախտակին կգրեի՞ր, որ դու անտեսանելի ես դարձել:



Գլուխ երկրորդ

1.Եթե մի հրաշքով դու դառնայիր անտեսանելի, ի՞նչ կանեիր:
Եթե ես անտեսանելի դառնայի, ես կվարեի իսկական ավտոմեքենաներ,  մի քիչ չար կատակներ կանեի, իսկ հետո ես կգնայի ուրիշ երկրներ կամ իմ չսիրած և չար մարդկանց հետ չար կատակներ կանեի:Դա շատ զվարճալի կլիներ, բայց ավելի լավ կլիներ, որ իմ հետ իմ ընկերները լինեին, և իրենք էլ անտեսանելի լինեին, բայց մենք իրար տեսնեինք: Իսկ հետո մենք կգնայինք արկածների,տիեզերանավով թաքուն կթռչեինք տիեզերք :
2.Հիշիր դեպք, երբ դու փորձել ես խաղ խաղալ ընկերոջդ կամ ընկերներիդ գլխին: Պատմիր այդ մասին:
Մի անգամ ես, Սամվելը և Վարդանը որոշեցինք չար կատակ անել Դավիթի գլխին և նրան հասցնել մինչև Մայր դպոց և ետ բերել, իսկ հետո տանել շատ տեղեր և ետ բերել:Մենք ասացինք, որ նա գնա մայր դպրոց:Երբ նա ետ էր գալիս մայր դպրոցից նա գլխի ընկավ, ափսոս, շուտ գլխի ընկավ, շատ ափսոս:
3.Պատահել է այնպես, որ ընկերդ ինչ-որ բան է արել, բայց ուսուցիչը կամ ուսուցչուհին խոսել է քեզ վրա կամ հակառակը: Պատմիր այդ մասին:
Ես այդպիսի դեպք չեմ հիշում, բայց ես կարծում եմ, որ դա վատ բան է, որովհետև չի կարելի վատ բան անել և ուրիշի վրա գցել այդ, չէ՞ որ վերջը ի վերջո, նրանք իմանալու են ճշմարտությունը:Բայց ով, որ այդպիսի բան է արել, ես նրան այդքան էլ չեմ մեղադրում, որովհետև ամեն մարդ երբ խուճապի մեջ է ընկնում, մտածում է մենակ իր մասին: 

Գլուխ երրորդ
1.Չարաճճին
2.Տոնինո-չարաճճի
Զամբյուղ
 տատիկ-բողոքական,տոմսվաճառ-անհամբերՄեծ մարդ-խիզախ:


3.Ես կուզեի, որպեսզի մեր քաղաքում գործեին թռչող ավտոմեքենաներ, որոնք կարողանային թռչել: Եվ որ անպայման անվճար լինեին:

Գլուխ չորրորդ

1. Արդարացրու Տոնինոյին:
Տոնինոն սոված էր և ուզում էր ինչ-որ մի բան ուտել և դրա համար էլ նա գողացավ այդ ուտելիքը: Իմ կարծիքով դոք էլ այդպես կվարվեիք:
2. Մեղադրիր Տոինոյին:Երկու դեպքում էլ չմոռանաս հիմնավորել:
Տոնինոն մեղավոր է, որովհետև նա չպետք է գողանար ուտելիք նա կարող էլ ուղարկի ցանկար, որ դառնար տեսանելի և գնար տուն հաց ուտել:  

Գլուխ 6
Իմ կարծիքով, ամենավատ բանը միայնակ լինելն է: Ավելի լավ կլինի գնալ դպրոց և երկուս ստանալ, քան թէ ոչ ոք քեզ չտեսնի: Իսկ իմ կարծիքով, ամենա լավ բանը մենակ չլինելն է և ունենալ շատ ընկերներ:Մարդը պետք է բոլորի հետ էլ ընկերություն անի, նշանակություն չունի՝ այդ մարդը լավն է, թէ վատը, որովհետև վատ մարդիկ էլ, եթե լավ ընկերոջ հետ ընկերություն անեն, նրանք էլ լավը կդառնան:

Գլուխ 7

1. Ես կփնտրեի մի այնպիսի մարդու, որն ինձ կտեսնի կամ էլ ես կուզեի, որպեսզի տեսանելի դառնայի. չէ՞ որ Տոնինոն, երբ տեսանելի էլ, շատ էր ուզում անտեսանելի դառնալ, և նրա երազանքը իրականացավ:

2. Իմ կարծիքով Պաուլոն տեսավ տոնինոյին, որովհետև կամ Պաոլոն էր անտեսանելի կամ նրանք կապված են իրար հետ կամ էլ նրանք պետք է նրանք իրար հետ հանդիպեին:

Գլուխ ութերորդ
1.Ի՞նչ կարևոր բան հասկացավ Տոնինոն Պաոլայի հետ խնդիրը քննարկելուց հետո:
Որ չպետք է խաբեր մայրիկին, որովհետև այդ խնդիրը շատ հեշտ էր:
2. Վերնագրիր գլուխը՝ ա) մեկ բառով   բ) բառակապակցությամբ   գ) նախադասությամբ
Խնդիր
Տոնինոն հասկացավ:
Տոնինոն հասկացավ, որ չպետք է խաբեր մայրիկին:
Գլուխ իններորդ
1. «Դժվարությունը արգելք է, որի վրայով պետք է թռչել»,- մտածում էր Տոնինոն: Իսկ ի՞նչ է դժվարությունը քեզ համար, ինչպե՞ս ես դու հաղթահարում դժվարությունները:

Դժվարությունը դա կողպեք է որը, որ պետք է բացել:
2.
Դու գիտես չէ՞, որ գրքի հեղինակը Ջանի Ռոդարին է, մի նամակ գրիր նրան և հայտնիր քո կարծիքը գրքի վերաբերյալ:

10/13/2014

ԱՇՈՒՆ
Հովհաննես թումանյան
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Ես ընտրեցի այս բանաստեղծութունը, որովհետև այս բանաստեղծության հեղինակը շատ գեղեցիկ է նկարագրում աշունը, ցույց է տալիս, թե ինչպես է այն սկսվում։


Ավետիք  իսահակյան

Աշուն է, քամի
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան
Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի:
Սմքել է հոգիս
Մռայլ գիշերիս, -
Չգիտեմ մահից,
Թե՞ կյանքի ահից
Եվ դեղին փոշին
Ելնում է իմ հին
Ապրած օրերից,
Եվ ծածկում է ինձ

Ես ընտրեցի այս բանստեղծությունը, որովհետև այն շատ գեղեցիկ է և մի քիչ տխուր։ Բանաստեղծը մի քիչ սիրում  է աշունը, մի քիչ չի սիրում, դրա համար էլ այն ինձ դուր եկավ։


Համո Սահյան

ՄԻ ԲՈՒՌ ԱՇՈՒՆ ԲԵՐԵՔ

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,
Դեղին պատարագ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:
Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-
Աղոթելով ամեն քար ու ճմբին
Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան
Նավասարդյան օրվա հողաթմբին
Թափուր մի բույն բերեքչված հավքի
Խառն, անընթեռնելի կտցագրով
Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի
Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:
Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Ինձ դուր եկավ այս բանաստեղծութունը, որովհետև այն յուրահատուկ է։ Այստեղ բանաստեղծը այնքան է սիրում աշունը, որ ուզում է այն շուտ գա։

Զարմանալի աշուն


Եղիշե Չարենց

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ - ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր - երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց -
Ինձ զգացի ես թարմ - և անչափ նո՛ր:-

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը - և դառնան նո՛ր...

Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն...

Այս բանաստեղծութունը ինձ դուր եկավ, որովհետև այստեղ աշունը ուժեղ է և ահեղ։


Ցավաց սիրտը երգեր հյուսեց
երգեց անուշ ու տխուր
Այս բանաստեղծությունը շատ տխուր է, այն նման է մի վատ օրվա, որը երբեք չի ավարտվի:
Կուզես լինեմ վիշտ ցողեր
Այս բանաստեղծությունը ուզում է ասեղ, որ եթե մարդը սիրահարվել է, նա պատրաստ է ամեն ինչի հանուն սիրո:
Ասում են
Այս բանաստեղծությունը ուզում է ասել, որ պետք չէ մոռանալ նրան, ում սիրում ես, որովհետև հետո դու քո ամբողջ կյանքում կզղջաս դրա համար:


Կուզեի

Այս բանաստեղծությունը կարդալիս հասկանում ես, որ բանաստեղծը պատրաստ է լինել ամեն ինչ, միայն թե լինի սիրած աղջկա կողքին:



Դերվիշը խելացի թափառական է, որը կարողացավ ապացուցել, որ իր պաշտոնով մեծ է քաղաքապետից։

Քաղաքապետը շատ միամիտ և ոչ խելացի մարդ է, որը հավատաց, որ իր պաշտոնով փոքր է դերվիշից։
Ինձ թվում է, որ ներելը դա ուժի նշան է, որովհետև ոչ բոլորը են կարող ներել։ Իսկ բնությունը ճիշտ արեց, որ ներեց, որովհետև, եթե նա չներեր միևնույն է ծակը ոչ մի տեղ չեր գնա նա միայն մարդուն վատություն կաներ։ Բայց նա մի քիչ էլ սխալ արեց, որովհետև մարդը կարող է հետ գալ և սկսել նորից փոս փորել։ Ես բնության փոխարեն մի քիչ կվախեցնե նրան որպեսզի նա երբեք ետ չգար։ Բայց ներել այն մարդուն, որը քեզ շատ մեծ վնաս է պատճառել դա շատ դժվար է, այդ դեպքում պետք է շատ մեծ ուժ ունենալ որպեսզի ներել նրան։ Բայց կան մարդիկ որոնք կարողանում են ներել բոլորին անկախ նրանից թէ այդ մարդը նրան ինչ վնաս է պատճառել։ Օրինակ ես չէի ների այն մարդուն, որը ինչ շատ մեծ վնաս է պատճառել որովհետև ես չունեմ այդքան ուժ, որպեսզի զսպեմ ինձ։

Մի օր մենք, որշեցինք գնալ մումիաներ ման գալու, չէ որ նրանց համար շատ գումար էին տալիս։Մենք ուղեղորվեցինք  դեպի եգիպտոս, որվհետև այնտեղ շատ մումիաներ կան։Երբ մենք տեղ հասանք որոշեցինք գնալ աջ կողմի քարանձավում բայց այնտեղ մի մարդ ասաց մեզ, որ դա լավ միտք չէ, անտեղ հրեշ է ապրում։Մենք ծիծաղեցինք նրա վրա, որոշեցինք որ նա կատակ է անում։Հետո մենք մտանք քարանծավ այնտեղ մենք գտանք մումիաներ և շատ ուրախացանք։ Բայց մեզանից, ինչ, որ մեկը ասաց,
-Զարմանալի չէ, որ մումիաներին մինչև հիմա ոչ ոք չէր տարել

Բայց նրա խոսքը չավարտված գետինը սկեսեց դղրդալ և մեր հետևում հայտվեց եգիպտոսական հրեշ։ Նա ուներ տասնհինգ գլուղ և նրա կողքերում գանձեր էին։Մեզանից մեկը ագահաբար փորձեց վերձնել մեկը բայց նա չհացրեց քայլ աներ հրեշը սկսեց կրակով արտաշնչել և փախչեցինք հեռու։  Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ: Փրկված ենք:



թարգմանություն ռուսերենից հայերեն

Իր երիտասարդ տարիներին Իսահակյանը սիրահավեց մի երատասարդ, շատ գեղեցիկ կնոջ՝ Շուշանիկ Մադակյանին, որը հեռու բարեկամ էր Իսահակյանին, և այդ պատճառով ծնողները չթողեցին, որ նրանք ամուսնանան։ Բայց Իսահակյանը շատ էր սիրում Շուշանիկին, և այդ սերը փոխադարձ էր։Բայց 1893 թվականին, երբ Իսահակյանը գտնվում էր հեռու Լիպցիգիում, սովորում էր, կրթություն էր ստանում, նա ստացավ մի նամակ իր քրոջից, որը հայտնում էր, որ իր սիրած աղջիկը Ալեքսանդրոպայում ամուսնանում է։Իսահակյանը ցնցված էր, նա շատ դժվար տարավ անփոխադարծ սերը և շատ բանաստեղծություններ գրեց՝ Շուշանիկին նվիրված։

No comments:

Post a Comment