Դիջիպատում


Իմ անունը Գրիգոր է, ազգանունը՝ Հովհաննիսյան ,իսկ հայրանունը՝ Ռուստամ:Ես սովորում եմ Նոր դպրոցի 6-1դասարանում:Ես ունեմ եղբայր և քույրիկ:Իմ եղբայրը 2 տարեկան է, իսկ քույրիկը՝ 12:Ես շատ եմ սիրում խաղալ իմ եղբոր հետ:Այս տարի շատ լավ տարի էր, ես չունեցա ոչ մի դժվարություն:Ձմեռը ես զբաղվում էի դահուկասպորտով,ամեն կիրակի ես և իմ հայրիկը գնում ենք Ծաղկաձոր:Առաջին անգամ ես մի մարդու մոտ սովորում էի դահուկ քշել, դա շատ ցավոտ էր:Գարնանային արձակուրդնորին մենք գնում ենք գյուղ տատիկի տուն և ամեն օր խաղում ենք տարբեր խաղեր:Ես շատ եմ սիրում խաղալ <<Բադեր և որսորդներ>> խաղը:Ամռանը մենք ընտանիքով գնում ենք Սևան, այնտեղ կա բաստկետբոլի դաշտ, ես շատ եմ սիրում բաստկետբոլը:Մենք մեր դասարանով Թարգմանչաց տոնին նվիրված գիրք ենք կազմել և տեղադրել գրադարանի կայքում, այնտեղ մեր թարգմանություններն են : Առարկաներից ես շատ եմ սիրում մաթեմատիկան և ֆիզկուլտուրան:Ես սիրում եմ մեր դպրոցի բակը և այնտեղ յասաման եմ տնկել և խնամում եմ այն:
Ես ուզում եմ, որ 2014 թվականին մեր մոտ ավելանա ֆիզիկա և քիմիա առարկաները:
Ես խնդրում եմ ոչինչ:

No comments:

Post a Comment